Ray-Ban | RB 3659-M F031/H0
Կոդ: 00-0028282



Դեմքի ձևը
Իտալա-ամերիկյան Ray-Ban ապրանքանիշը ակնոցների աշխարհահռչակ բրենդ է, որի կողմից ներկայացվող արևային ակնոցների և օպտիկական շրջանակների ձևերը մշտապես եղել են լեգենդար, առաջնորդել ակնոցների բեսթսելերների ցանկը ամբողջ աշխարհում: Պարզությունը և ազատ ոճը մարմնավորված են Ray-Ban-ի ակնոցներում։
Ray-Ban ապրանքանիշի Scuderia Ferrari հավաքածուն մարմնավորում է նորարարությունն ու ազատ ոճը՝ ոգեշնչված իտալական Ֆորմուլա 1-ի լեգենդար մրցարշավային մեքենաների դիզայներական լուծումներից:
RB 3659-M F031/H0 մոդելը պատրաստված է երկարադմացկուն, թեթև և չժանգոտվող պողպատից։ Ակնոցին սպորտային տեսք է հաղորդում Scuderia Ferrari-ի խորհրդանշական լոգոն, արծաթագույն շրջանակի և կարմիր պոչիկների յուրօրինակ համադրությունը: Մոխրագույն ոսպնյակները ունեն կապույտ հայելային էֆեկտ և 100% պաշտպանություն արևի վտանգավոր ուլտրամանուշակագույն ճառագայթներից։ Քթի փափուկ բարձիկները կարող են հարմարեցվել քթի ձևին և չափին՝ այդպիսով ապահովելով կրման ավելի մեծ հարմարավետություն:
ՆՄԱՆԱՏԻՊ ԱՊՐԱՆՔՆԵՐ

















































