Ray-Ban | RB 3659-M F028/71
Կոդ: 00-00040023



Դեմքի ձևը
Իտալա-ամերիկյան Ray-Ban ապրանքանիշը ակնոցների աշխարհահռչակ բրենդ է, որի կողմից ներկայացվող արևային ակնոցների և օպտիկական շրջանակների ձևերը մշտապես եղել են լեգենդար, առաջնորդել ակնոցների բեսթսելերների ցանկը ամբողջ աշխարհում: Պարզությունը և ազատ ոճը մարմնավորված են Ray-Ban-ի ակնոցներում։
Ray-Ban ապրանքանիշի Scuderia Ferrari հավաքածուն մարմնավորում է նորարարությունն ու ազատ ոճը՝ ոգեշնչված իտալական Ֆորմուլա 1-ի լեգենդար մրցարշավային մեքենաների դիզայներական լուծումներից:
RB 3659-M մոդելը ունի navigator շրջանակի ձև (քառակուսի ձևից դեպի ուղղանկյունաձև) և կրկնակի կամրջակ։ Ակնոցին սպորտային տեսք է հաղորդում Scuderia Ferrari-ի խորհրդանշական լոգոն, շրջանակի դիմային պողպատե հատվածի սև գույնի և պլաստիկե պոչիկների կարմիր երանգի յուրօրինակ համադրությունը: Ակնոցը ունի արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանող երրորդ կատեգորիայի ոսպնյակներ, ինչը նշանակում է, որ Ձեր աչքերը 100%-ով պաշտպանված են վտանագավոր ճառագայթներից։ Մետաղե հիմքով փափուկ, կարմիր բարձիկները կարող են հարմարեցվել քթի ձևին և չափին՝ այդպիսով ապահովելով կրման ավելի բարձր հարմարավետություն:
ՆՄԱՆԱՏԻՊ ԱՊՐԱՆՔՆԵՐ

















































