Գլխավոր/Արևային Ակնոցներ/Ray-Ban/Ray-Ban Junior | RJ 9565S 287/8G

Ray-Ban Junior | RJ 9565S 287/8G

Կոդ: 00-0034283

41,000 AMD
ԲրենդRay-Ban
ՆյութՄետաղ, Պլաստիկ
Շրջանակի գույնՍև
Ակնոցի ոսպնյակի չափ45mm
Կամրջակի չափ19mm
Պոչիկի չափ130mm

Դեմքի ձևը

ԱդամանդաձևՕվալ

Իտալա-ամերիկյան Ray-Ban ապրանքանիշը ակնոցների աշխարհահռչակ բրենդ է, որի կողմից ներկայացվող արևային ակնոցների և օպտիկական շրջանակների ձևերը մշտապես եղել են լեգենդար, առաջնորդել ակնոցների բեսթսելերների ցանկը ամբողջ աշխարհում: Պարզությունը և ազատ ոճը մարմնավորված են Ray-Ban-ի ակնոցներում։ 

RJ 9565S 287/8G մանկական արևային ակնոցը հայտնի Ray-Ban Jack մոդելի կրկնօրինակն է՝ փոքր չափերով և նախատեսված երեխաների համար: Jack արևային ակնոցի ձևը Ray-Ban ապրանքանիշի երկու ամենահայտնի մոդելների՝ վեցանկյուն և կլոր ձևերի համադրությունն է։ Ակնոցի մոխրագույն ոսպնյակներ ունեն 100% պաշտպանություն արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից։ Բարակ, սև շրջանակը ունի թեթև, դիմացկուն մետաղե պոչիկներ, իսկ դրանց ծայրերը ացետատից (բարձրորակ և թեթև պլաստիկ) են պատրաստված և ավելի լայն են, ինչի շնորհիվ ակնոցը ավելի հարմարավետ է նստում ականջների հետևում։ Կամրջակի և պոչիկների վրայի նուրբ փորագրությամբ ոճային դետալները էլ ավելի գրավիչ են դարձնում ակնոցի դիզայնը։ Բարակ, մետաղե հիմքով քթի փափուկ բարձիկները կարող են հարմարեցվել քթի ձևին և չափին՝ այդպիսով ապահովելով կրման ավելի բարձր հարմարավետություն:

ՆՄԱՆԱՏԻՊ ԱՊՐԱՆՔՆԵՐ

Հեռախոսահամարը պատճենվեց
Ray-Ban Junior | RJ 9565S 287/8G | Lumiere