
Ray-Ban Junior | RJ 9565S 212/80
Կոդ: 00-0034286



Դեմքի ձևը
Իտալա-ամերիկյան Ray-Ban ապրանքանիշը ակնոցների աշխարհահռչակ բրենդ է, որի կողմից ներկայացվող արևային ակնոցների և օպտիկական շրջանակների ձևերը մշտապես եղել են լեգենդար, առաջնորդել ակնոցների բեսթսելերների ցանկը ամբողջ աշխարհում: Պարզությունը և ազատ ոճը մարմնավորված են Ray-Ban-ի ակնոցներում։
RJ 9565S 212/80 մանկական արևային ակնոցը հայտնի Ray-Ban Jack մոդելի կրկնօրինակն է՝ փոքր չափերով և նախատեսված երեխաների համար: Jack արևային ակնոցի ձևը Ray-Ban ապրանքանիշի երկու ամենահայտնի մոդելների՝ վեցանկյուն և կլոր ձևերի համադրությունն է։ Ակնոցը ունի հարթ, մուգ կապույտ ոսպնյակներ, որոնք ունեն 100% պաշտպանություն արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից։ Արծաթագույն շրջանակը ունի թեթև, դիմացկուն մետաղե պոչիկներ, իսկ դրանց ծայրերը պատրաստված են ացետատից (բարձրորակ և հիպոալերգիկ պլաստիկ) և ավելի լայն են, ինչի շնորհիվ ակնոցը ավելի հարմարավետ է նստում ականջների հետևում։ Կամրջակի և պոչիկների վրայի նուրբ փորագրությամբ ոճային դետալները էլ ավելի գրավիչ են դարձնում ակնոցի դիզայնը։ Բարակ, մետաղե հիմքով քթի փափուկ բարձիկները կարող են հարմարեցվել քթի ձևին և չափին՝ այդպիսով ապահովելով կրման ավելի բարձր հարմարավետություն:
ՆՄԱՆԱՏԻՊ ԱՊՐԱՆՔՆԵՐ










































