Ray-Ban | RB 3698-M F073/31
Կոդ: 00-0032312



Դեմքի ձևը
Իտալա-ամերիկյան Ray-Ban ապրանքանիշը ակնոցների աշխարհահռչակ բրենդ է, որի կողմից ներկայացվող արևային ակնոցների և օպտիկական շրջանակների ձևերը մշտապես եղել են լեգենդար, առաջնորդել ակնոցների բեսթսելերների ցանկը ամբողջ աշխարհում: Պարզությունը և ազատ ոճը մարմնավորված են Ray-Ban-ի ակնոցներում։
Ray-Ban ապրանքանիշի Scuderia Ferrari հավաքածուն մարմնավորում է նորարարությունն ու ազատ ոճը՝ ոգեշնչված իտալական Ֆորմուլա 1-ի լեգենդար մրցարշավային մեքենաների դիզայներական լուծումներից:
RB 3698-M F073/31 մոդելը պատրաստված է դիմացկուն և թեթև չժանգոտվող պողպատից։ Ակնոցին սպորտային տեսք է հաղորդում Scuderia Ferrari-ի խորհրդանշական լոգոն, շրջանակի սև և մուգ մոխրագույն երանգները և պոչիկների ծայրերի փայլատ կարմիր գույնի յուրօրինակ համադրությունը: Ակնոցը ունի արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանող երրորդ կատեգորիայի ոսպնյակներ, ինչը նշանակում է, որ Ձեր աչքերը 100%-ով պաշտպանված են վտանագավոր ճառագայթներից։ Քթի փափուկ բարձիկները կարող են հարմարեցվել քթի ձևին և չափին՝ այդպիսով ապահովելով կրման ավելի մեծ հարմարավետություն:
ՆՄԱՆԱՏԻՊ ԱՊՐԱՆՔՆԵՐ

















































