Ray-Ban | RB 3636 9196/31

Կոդ: 00-0028281

89,000 AMD
ԲրենդRay-Ban
ՆյութՄետաղ
Շրջանակի գույնՈսկեգույն
Ակնոցի ոսպնյակի չափ58mm
Կամրջակի չափ15mm
Պոչիկի չափ140mm

Դեմքի ձևը

ԿլորՕվալ

Իտալա-ամերիկյան Ray-Ban ապրանքանիշը ակնոցների աշխարհահռչակ բրենդ է, որի կողմից ներկայացվող արևային ակնոցների և օպտիկական շրջանակների ձևերը մշտապես եղել են լեգենդար, առաջնորդել ակնոցների բեսթսելերների ցանկը ամբողջ աշխարհում: Պարզությունը և ազատ ոճը մարմնավորված են Ray-Ban-ի ակնոցներում։ 

Արտադրվելով դեռևս 1957 թվականից՝ Ray-Ban New Caravan հավաքածուի RB 3636 9196/31 մոդելը ունի navigator (քառակուսի ձևից դեպի ուղղանկյունաձև) շրջանակի ձև` կրկնակի կամրջակով։ Այն աչքի է ընկնում ոսկեգույն մետաղե շրջանակով, իսկ պոչիկների և քթի բարձիկների վրա փորագրված է ապրանքանիշի լոգոն։ Ակնոցի ոսպնյակները ունեն կանաչ երանգ և 100% պաշտպանություն արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից։ Կամրջակի և պոչիկների վրայի նուրբ փորագրությամբ ոճային դետալները էլ ավելի գրավիչ են դարձնում ակնոցի դիզայնը: Պոչիկների ծայրերը՝ սև և շագանակագույն երանգների համադրությամբ, պատրաստված են ացետատից (հիպոալերգիկ և թեթև պլաստիկ) և ավելի լայն են, ինչի շնորհիվ ակնոցը ավելի հարմարավետ է նստում ականջների հետևում։ Քթի բարձիկները կարող են հարմարեցվել քթի ձևին և չափին՝ այդպիսով ապահովելով կրման ավելի բարձր հարմարավետություն:

ՆՄԱՆԱՏԻՊ ԱՊՐԱՆՔՆԵՐ

Հեռախոսահամարը պատճենվեց
Ray-Ban | RB 3636 9196/31 | Lumiere