Ray-Ban | RB 3588 9250/83

Կոդ: 00-0034252

82,000 AMD
ԲրենդRay-Ban
ՆյութՄետաղ
Շրջանակի գույնՈսկեգույն
Ակնոցի ոսպնյակի չափ55mm
Կամրջակի չափ19mm
Պոչիկի չափ140mm

Դեմքի ձևը

ԿլորՕվալ

Իտալա-ամերիկյան Ray-Ban ապրանքանիշը ակնոցների աշխարհահռչակ բրենդ է, որի կողմից ներկայացվող արևային ակնոցների և օպտիկական շրջանակների ձևերը մշտապես եղել են լեգենդար, առաջնորդել ակնոցների բեսթսելերների ցանկը ամբողջ աշխարհում: Պարզությունը և ազատ ոճը մարմնավորված են Ray-Ban-ի ակնոցներում։ 

RB 3588 9250/83 արևային ակնոցն ունի ոսկեգույն շրջանակ և կրկնակի կամրջակ: Ակնոցի քառակուսաձև շրջանակը պատրաստված է երկարադիմացկուն և թեթև մետաղից, իսկ պոչիկների ծայրերը պատրաստված են բարձրորակ պլաստիկից և ավելի լայն են, ինչի շնորհիվ ակնոցը հարմարավետ է նստում ականջների հետևում։ Մուգ շագանակագույն ոսպնյակները ունեն 100% պաշտպանություն արևի վտանագավոր ուլտրամանուշակագույն ճառագայթներից։ Ոսպնյակները նաև պոլարիզացված են, ինչը նշանակում է, որ դրանք պաշտպանում են աչքերը տարբեր մակերեսներից (ջուր, ձյուն և այլն) արտացոլվող արևի ճառագայթներից՝ ապահովելով հարմարավետ տեսողություն հատկապես ավտոմեքենա վարելիս։ Բարակ, մետաղե հիմքով քթի փափուկ բարձիկները կարող են հարմարեցվել քթի ձևին և չափին՝ այդպիսով ապահովելով կրման ավելի բարձր հարմարավետություն:

ՆՄԱՆԱՏԻՊ ԱՊՐԱՆՔՆԵՐ

Հեռախոսահամարը պատճենվեց
Ray-Ban | RB 3588 9250/83 | Lumiere