Ray-Ban | RB 2197 901/48
Կոդ: 00-0027951



Դեմքի ձևը
Իտալա-ամերիկյան Ray-Ban ապրանքանիշը ակնոցների աշխարհահռչակ բրենդ է, որի կողմից ներկայացվող արևային ակնոցների և օպտիկական շրջանակների ձևերը մշտապես եղել են լեգենդար, առաջնորդել ակնոցների բեսթսելերների ցանկը ամբողջ աշխարհում: Պարզությունը և ազատ ոճը մարմնավորված են Ray-Ban-ի ակնոցներում։
RB 2197 901/48 Elliot արևային ակնոցն ունի քառակուսաձև, փայլուն սև շրջանակ՝ պատրաստված ացետատից (բարձրորակ, թեթև և հիպոալերգիկ պլաստիկ)։ Մոխրագույն ոսպնյակները ունեն 100% պաշտպանություն արևի վտանգավոր ուլտրամանուշակագույն ճառագայթներից։ Ոսպնյակները նաև պոլարիզացված են, ինչը նշանակում է, որ դրանք պաշտպանում են աչքերը տարբեր մակերեսներից (ջուր, ձյուն և այլն) արտացոլվող արևի ճառագայթներից՝ ապահովելով հարմարավետ տեսողություն հատկապես ավտոմեքենա վարելիս։ Քթի բարձիկները ֆիքսված են և ստեղծում են առավելագույն հարմարավետություն, քանի որ ակնոցի ծանրությունը չի ընկնում միայն քթի բարձիկների վրա։
ՆՄԱՆԱՏԻՊ ԱՊՐԱՆՔՆԵՐ

















































