Vogue | VO 5479S 3054/70
Կոդ: 00-0034604



Դեմքի ձևը
Vogue Eyewear ապրանքանիշի հավաքածուներն առանձնանում են ոճերի և գույների տպավորիչ բազմազանությամբ, որոնք կարող են համապատասխանել յուրաքանչյուրի ճաշակին և ոճին` միավորելով մատչելին և որակյալը։
VO 5479S 3054/70 մոդելի ամբողջական շրջանակով ակնոցը պատրաստված է մետաղից և պրոպիոնատից՝ նեյլոնե հիմքով պլաստիկ, որն ամուր է, ճկուն, թեթև և հիպոալերգիկ։ Ոսպնյակները աչքի են ընկնում դեղինից մանուշակագույն փոխվող երանգների համադրությամբ և ունեն 100% պաշտպանություն արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից։ Թիթեռնիկաձև (Butterfly) շրջանակի ձևի, թափանցիկ մեղրագույնի և մանուշակագույնի համադրությունը ավելի է ընդգծում կանացի հմայքը և նրբագեղությունը: Քթի բարձիկները ֆիքսված են և ստեղծում են առավելագույն հարմարավետություն, քանի որ ակնոցի ծանրությունը չի ընկնում միայն բարձիկների վրա։
ՆՄԱՆԱՏԻՊ ԱՊՐԱՆՔՆԵՐ



















































