Vogue | VO 4224-S 280/71
Կոդ: 00-00049769



Դեմքի ձևը
Vogue Eyewear ապրանքանիշի հավաքածուներն առանձնանում են ոճերի և գույների տպավորիչ բազմազանությամբ, որոնք կարող են համապատասխանել յուրաքանչյուրի ճաշակին և ոճին` միավորելով մատչելին և որակյալը։
VO 4224-S 280/71 արևային ակնոցն ունի ամբողջական շրջանակ՝ փայլեցված սևի և ոսկեգույնի նուրբ համադրությամբ։ Կանաչ երանգ ունեցող ոսպնյակները ունեն 100% պաշտպանություն արևի վտանգավոր ուլտրամանուշակագույն ճառագայթներից։ Պոչիկների ծայրերը պատրաստված են պլաստիկից և ավելի լայն են, ինչի շնորհիվ ակնոցը ավելի հարմարավետ է նստում ականջների հետևում, իսկ դրանց վրա նշված ապրանքանիշի անվանումը ավելի շքեղ և գրավիչ է դարձնում ակնոցը: Բարակ, մետաղե հիմքով քթի փափուկ բարձիկները կարող են հարմարեցվել քթի ձևին և չափին՝ այդպիսով ապահովելով կրման ավելի բարձր հարմարավետություն:
ՆՄԱՆԱՏԻՊ ԱՊՐԱՆՔՆԵՐ



















































