Versace | MOD 4402 GB1/87
Կոդ: 00-0033930



Դեմքի ձևը
Իտալական Versace ապրանքանիշի բարձր նորաձևության փորձը փայլում է ձեռագործ ակնոցների հավաքածուներում, որոնք ներկայացնում են ապրանքանիշին ներհատուկ հմայքը և ճոխությունը: Versace ակնոցները պատրաստվում են բարձրորակ, երկարադիմացկուն ացետատից, չժանգոտվող պողպատից և տիտանից:
MOD 4402 GB1/87 մոդելի ամբողջական շրջանակով ակնոցը ունի փայլուն սև երանգ, թիթեռնիկաձև շրջանակ և պատրաստված է ացետատից (բարձրորակ և թեթև պլաստիկ)։ Մոխրագույն ոսպնյակները ունեն 100% պաշտպանություն արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից։ Հաստ պոչիկների վրա փորագրված է Versace ապրանքանիշի հայտնի նշանը, որը ակնոցին հաղորդում է գրավչություն և շքեղություն: Քթի բարձիկները ֆիքսված են և ստեղծում են առավելագույն հարմարավետություն, քանի որ ակնոցի ծանրությունը չի ընկնում միայն բարձիկների վրա։
ՆՄԱՆԱՏԻՊ ԱՊՐԱՆՔՆԵՐ




















































