Tom Ford | TF 1035 01V
Կոդ: 00-0030887



Դեմքի ձևը
Իտալական Tom Ford ապրանքանիշի արևային և օպտիկական ակնոցները համադրում են վինտաժ և ժամանակակից ոճերը՝ վստահելով բարձրորակ նյութերի և նուրբ դետալների ընտրությունը աշխարհահռչակ Marcolin ընկերությանը։ Ակնոցները առանձնանում են պոչիկները և շրջանակը միացնող նրբագեղ, մետաղե «T» դետալի շնորհիվ։
Ryder-02 TF 1035 01V մոդելը պատրաստված է ացետատից՝ թեթև և հիպոալերգիկ պլաստիկից: Ակնոցի ոսպնյակները ունեն կապույտ երանգ և 100% պաշտպանություն արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից։ Փայլուն սև գույնի և պոչիկների վրա ոսկեգույնով նշված «T» նուրբ դետալի համադրությունը ավելի է ընդգծում կանացի հմայքը և նրբագեղությունը, հաղորդում լրացուցիչ գրավչություն և շքեղություն: Քթի բարձիկները ֆիքսված են և ստեղծում են առավելագույն հարմարավետություն, քանի որ ակնոցի ծանրությունը չի ընկնում միայն բարձիկների վրա։
ՆՄԱՆԱՏԻՊ ԱՊՐԱՆՔՆԵՐ




















































