Tom Ford | TF 1021 01D
Կոդ: 00-0033490



Դեմքի ձևը
Իտալական Tom Ford ապրանքանիշի արևային և օպտիկական ակնոցները համադրում են վինտաժ և ժամանակակից ոճերը՝ վստահելով բարձրորակ նյութերի և նուրբ դետալների ընտրությունը աշխարհահռչակ Marcolin ընկերությանը։ Ակնոցները առանձնանում են պոչիկները և շրջանակը միացնող նրբագեղ, մետաղե «T» դետալի շնորհիվ։
TF 1021 01D արևային ակնոցը պատրաստված է ացետատից՝ թեթև և հիպոալերգիկ պլաստիկից։ Ակնոցի ոսպնյակները ունեն մոխրագույն երանգ և 100% պաշտպանություն արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից։ Ոսպնյակները նաև պոլարիզացված են, ինչը նշանակում է, որ դրանք պաշտպանում են աչքերը տարբեր մակերեսներից (ջուր, ձյուն և այլն) արտացոլվող արևի ճառագայթներից։ Փայլուն սև երանգի ու պոչիկների վրա արծաթագույնով նշված «T» նուրբ դետալի համադրությունը ավելի է ընդգծում տղամարդային անհատականությունը և էլեգանտությունը, հաղորդում գրավչություն և շքեղություն: Պոչիկների ծայրերը փայլատ սև են և պատրաստված են ռետինանման պլաստիկից, ինչի շնորհիվ ակնոցը ավելի հարմարավետ է նստում ականջների հետևում։ Քթի բարձիկները ֆիքսված են և ստեղծում են առավելագույն հարմարավետություն, քանի որ ակնոցի ծանրությունը չի ընկնում միայն քթի բարձիկների վրա։
ՆՄԱՆԱՏԻՊ ԱՊՐԱՆՔՆԵՐ


















































