PRADA | SPS 02W DG0-02G
Կոդ: 00-0030159



Դեմքի ձևը
Prada ապրանքանիշի ակնոցները կրում են իտալական բարձր նորաձևության շքեղ և բացառիկ ժառանգությունը: Prada ակնոցների հավաքածուները մարմնավորում են նրբագեղության, էլեգանտության և բացարձակ որակի կատարյալ սինթեզ:
Linea Rossa հավաքածուի SPS 02W DG0-02G արևային ակնոցն ունի քառակուսաձև շրջանակ՝ փայլատ սև գույնով։ Մոդելը պատրաստված է ամուր ճկուն, թեթև և հիպոալերգիկ պլաստիկից` ացետատից: Ակնոցի մոխրագույն ոսպնյակները ունեն 100% պաշտպանություն արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից։ Ոսպնյակները նաև պոլարիզացված են, ինչը նշանակում է, որ դրանք պաշտպանում են աչքերը տարբեր մակերեսներից (ջուր, ձյուն և այլն) արտացոլվող արևի ճառագայթներից՝ ապահովելով հարմարավետ տեսողություն հատկապես ավտոմեքենա վարելիս։ Պոչիկների վրա կարմիր գույնով նշված Prada ապրանքնանիշի անվանումը ակնոցին հաղորդում է գրավչություն և շքեղություն։ Քթի բարձիկները ֆիքսված են և ստեղծում են առավելագույն հարմարավետություն, քանի որ ակնոցի ծանրությունը չի ընկնում միայն բարձիկների վրա։
ՆՄԱՆԱՏԻՊ ԱՊՐԱՆՔՆԵՐ

















































