
PRADA | SPR 15Y 1AB-07Q
Կոդ: 00-0032213



Դեմքի ձևը
Prada ապրանքանիշի ակնոցները կրում են իտալական բարձր նորաձևության շքեղ և բացառիկ ժառանգությունը: Prada ակնոցների հավաքածուները մարմնավորում են նրբագեղության, էլեգանտության և բացարձակ որակի կատարյալ սինթեզ:
SPR 15Y 1AB-07Q արևային ակնոցն ունի ամբողջական շրջանակ՝ սև երանգով, և հաստ պոչիկներ՝ սև, մանուշակագույն և սպիտակ երանգների համադրությամբ։ Ակնոցը պատրաստված է ացետատից (բարձրորակ, հիպոալերգիկ և թեթև պլաստիկ): Մուգ վարդագույն երանգ ունեցող ոսպնյակները 100%-ով պաշտպանում են աչքերը արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից։ Պոչիկների վրա նշված է Prada ապրանքանիշի եռանկյունաձև լոգոն, որը ակնոցին հաղորդում է լրացուցիչ գրավչություն և շքեղություն։ Քթի բարձիկները ֆիքսված են և ստեղծում են առավելագույն հարմարավետություն, քանի որ ակնոցի ծանրությունը չի ընկնում միայն բարձիկների վրա։
ՆՄԱՆԱՏԻՊ ԱՊՐԱՆՔՆԵՐ



















































