Polaroid | PLD 4115 WS6M9
Կոդ: 00-0030863



Դեմքի ձևը
Աշխարհում առաջինը՝ Polaroid ապրանքանիշը 1937 թվականից ի վեր արտադրում է պոլարիզացված ոսպնյակներով արևային ակնոցներ՝ մշտապես առաջարկելով արևային ակնոցների և շրջանակների բարձր որակ՝ համակցված գերժամանակակից և նորարարական տեխնոլոգիաներով: PLD 4115 WS6M9 մոդելի քառակուսաձև, ամբողջական շրջանակով արևային ակնոցը աչքի է ընկնում թափանցիկ մանուշակագույն և լազուր երանգների համադրությամբ։ Ակնոցի մոխրագույն ոսպնյակները ունեն 100% պաշտպանություն արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից։ Polaroid ապրանքանիշի բոլոր արևային ակնոցների ոսպնյակները պոլարիզացված են, ինչը նշանակում է, որ դրանք պաշտպանում են աչքերը տարբեր մակերեսներից (ջուր, ձյուն և այլն) արտացոլվող արևի ճառագայթներից՝ ապահովելով հարմարավետ տեսողություն հատկապես ավտոմեքենա վարելիս։ Շրջանակը պատրաստված է բարձրորակ պլաստիկից, որը ապահովում է ամրություն և հարմարավետություն կրման ժամանակ։ Պոչիկների վրա նշված ապրանքանիշի անվանումը ակնոցին հաղորդում է գրավչություն: Քթի բարձիկները ֆիքսված են և ստեղծում են առավելագույն հարմարավետություն, քանի որ ակնոցի ծանրությունը չի ընկնում միայն քթի բարձիկների վրա։
ՆՄԱՆԱՏԻՊ ԱՊՐԱՆՔՆԵՐ




















































