Polaroid | PLD 4114 086SP
Կոդ: 00-0030860



Դեմքի ձևը
Աշխարհում առաջինը՝ Polaroid ապրանքանիշը 1937 թվականից ի վեր արտադրում է պոլարիզացված ոսպնյակներով արևային ակնոցներ՝ մշտապես առաջարկելով արևային ակնոցների և շրջանակների բարձր որակ՝ համակցված գերժամանակակից և նորարարական տեխնոլոգիաներով: PLD 4114 086SP մոդելի կլոր, ամբողջական շրջանակով արևային ակնոցը աչքի է ընկնում փայլուն շագանակագույն և սև երանգների համադրությամբ։ Ակնոցի շագանակագույն ոսպնյակները ունեն 100% պաշտպանություն արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից։ Polaroid ապրանքանիշի բոլոր արևային ակնոցների ոսպնյակները պոլարիզացված են, ինչը նշանակում է, որ դրանք պաշտպանում են աչքերը տարբեր մակերեսներից (ջուր, ձյուն և այլն) արտացոլվող արևի ճառագայթներից՝ ապահովելով հարմարավետ տեսողություն հատկապես ավտոմեքենա վարելիս։ Պոչիկների վրա ոսկեգույնով նշված է ապրանքանիշի անվանումը, որը ավելի գրավիչ է դարձնում ակնոցի դիզայնը և հաղորդում էլեգանտություն։ Շրջանակը պատրաստված է բարձրորակ պլաստիկից, որը ապահովում է ամրություն և հարմարավետություն կրման ժամանակ։ Քթի բարձիկները ֆիքսված են և ստեղծում են առավելագույն հարմարավետություն, քանի որ ակնոցի ծանրությունը չի ընկնում միայն քթի բարձիկների վրա։
ՆՄԱՆԱՏԻՊ ԱՊՐԱՆՔՆԵՐ



















































