Polaroid | PLD 2111 R80UC
Կոդ: 00-0027647



Դեմքի ձևը
Աշխարհում առաջինը՝ Polaroid ապրանքանիշը 1937 թվականից ի վեր արտադրում է պոլարիզացված ոսպնյակներով արևային ակնոցներ՝ մշտապես առաջարկելով արևային ակնոցների և շրջանակների բարձր որակ՝ համակցված գերժամանակակից և նորարարական տեխնոլոգիաներով:
PLD 2111 R80UC արևային ակնոցն ունի քառակուսաձև ոսպնյակներ և կրկնակի կամրջակ։ Ակնոցի կանաչ ոսպնյակները ունեն 100% պաշտպանություն արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից։ Polaroid ապրանքանիշի բոլոր արևային ակնոցների ոսպնյակները պոլարիզացված են, ինչը նշանակում է, որ դրանք պաշտպանում են աչքերը տարբեր մակերեսներից (ջուր, ձյուն և այլն) արտացոլվող արևի ճառագայթներից՝ ապահովելով հարմարավետ տեսողություն հատկապես ավտոմեքենա վարելիս։ Փայլատ, մուգ արծաթագույն շրջանակը պատրաստված է բարձրորակ մետաղից, իսկ պոչիկների ծայրերի պլաստիկի շնորհիվ ակնոցը ավելի հարմարավետ է նստում ականջների հետևում։ Դրանց վրա նշված ապրանքանիշի անվանումը ավելի շքեղ և գրավիչ է դարձնում ակնոցը: Բարակ, մետաղե հիմքով քթի փափուկ բարձիկները կարող են հարմարեցվել քթի ձևին և չափին՝ այդպիսով ապահովելով կրման ավելի բարձր հարմարավետություն:
ՆՄԱՆԱՏԻՊ ԱՊՐԱՆՔՆԵՐ

















































