Persol | 5004ST 8001/P2
Կոդ: 00-0033884



Դեմքի ձևը
Իտալական Persol բրենդի եզակի և ոճային դիզայներական լուծումները դարձրել են ապրանքանիշը լեգենդար և իտալական դիզայնի, որակի ու հավերժական նրբագեղության խորհրդանիշ:
5004ST 8001/P2 մոդելի արևային ակնոցը ունի վեցանկյունաձև շրջանակ՝ մուգ արծաթագույն երանգով, իսկ ոսպնյակները պատրաստված են քվարցից (հանքային բյուրեղից), որի շնորհիվ դրանք պաշտպանված են լինում քերծվածքներից և խազերից: Ոսպնյակները ունեն մոխրագույն երանգ և 100% պաշտպանություն արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից։ Ոսպնյակները նաև պոլարիզացված են, ինչը նշանակում է, որ դրանք պաշտպանում են աչքերը տարբեր մակերեսներից (ջուր, ձյուն և այլն) արտացոլվող արևի ճառագայթներից՝ ապահովելով հարմարավետ տեսողություն հատկապես ավտոմեքենա վարելիս։ Պատրաստված լինելով գերթեթև և երկարադիմացկուն տիտանից՝ այս մոդելը կրում է Persol-ի լեգենդար աղեղանման լոգոն։ Քթի փափուկ բարձիկները կարող են հարմարեցվել քթի ձևին և չափին՝ այդպիսով ապահովելով կրման ավելի բարձր հարմարավետություն։
ՆՄԱՆԱՏԻՊ ԱՊՐԱՆՔՆԵՐ

















































