Առկա է
INVU | Z1100A

INVU | Z1100A

Կոդ: 00-0027703

24,500 AMD35,000 AMD
1
ԲրենդINVU.
ՆյութՄետաղ, Պլաստիկ
Շրջանակի գույնՍև
Ակնոցի ոսպնյակի չափ55mm
Կամրջակի չափ16mm
Պոչիկի չափ145mm

Դեմքի ձևը

Օվալ

Շվեյցարական INVU ապրանքանիշը հայտնի է պոլարիզացված արևային ոսպնյակների պատրաստման բարձրորակ նյութերի և նորարարական տեխնոլոգիաների համադրմամբ, որոնց արդյունքը նորաձև և որակյալ ակնոցներն են: Բրենդի կոնցեպտը հիմնված է այն սկզբունքի վրա, որ բարձրորակ ակնոցները պետք է մատչելի լինեն բոլորի համար: INVU Z1100A արևային ակնոցն ունի կլոր cat-eye շրջանակի ձև՝ սևի և ոսկեգույնի նուրբ համադրությամբ։ Մոխրագույն երանգ ունեցող ոսպնյակները ստեղծված են նորարարական տեխնոլոգիայով և կպաշտպանեն Ձեր աչքերը արևի վտանգավոր ուլտրամանուշակագույն ճառագայթներից, իսկ ուլտրա պոլարիզացված լինելու շնորհիվ դրանք կպաշտպանեն Ձեր աչքերը տարբեր մակերեսներից արտացոլվող (ջուր, ձյուն և այլն) արևի ճառագայթներից։ Պոչիկների ծայրերը պատրաստված են պլաստիկից և ավելի լայն են, ինչի շնորհիվ ակնոցը ավելի հարմարավետ է նստում ականջների հետևում, իսկ դրանց վրա նշված INVU ապրանքանիշի անվանումը ավելի շքեղ և գրավիչ է դարձնում ակնոցը: Բարակ, մետաղե հիմքով քթի փափուկ բարձիկները կարող են հարմարեցվել քթի ձևին և չափին՝ այդպիսով ապահովելով կրման ավելի բարձր հարմարավետություն:

ՆՄԱՆԱՏԻՊ ԱՊՐԱՆՔՆԵՐ

Հեռախոսահամարը պատճենվեց
INVU | Z1100A | Lumiere