INVU | B2120A
Կոդ: 00-0031808



Դեմքի ձևը
Շվեյցարական INVU ապրանքանիշը հայտնի է պոլարիզացված արևային ոսպնյակների պատրաստման բարձրորակ նյութերի և նորարարական տեխնոլոգիաների համադրմամբ, որոնց արդյունքը նորաձև և որակյալ ակնոցներն են: Բրենդի կոնցեպտը հիմնված է այն սկզբունքի վրա, որ բարձրորակ ակնոցները պետք է մատչելի լինեն բոլորի համար:
INVU B2120A արևային ակնոցն ունի ուղղանկյունաձև, ամբողջական շրջանակ՝ փայլատ սև գույնով, որը պատրաստված է բարձրորակ մետաղից ու թերմոպլաստիկից։ Մոխրագույն երանգ ունեցող ոսպնյակները ստեղծված են նորարարական տեխնոլոգիայով և ունեն 100% պաշտպանություն արևի վտանգավոր ուլտրամանուշակագույն ճառագայթներից, իսկ ուլտրա պոլարիզացված լինելու շնորհիվ դրանք կպաշտպանեն Ձեր աչքերը տարբեր մակերեսներից արտացոլվող (ջուր, ձյուն և այլն) արևի ճառագայթներից։ Պոչիկների վրա արծաթագույնով նշված է INVU ապրանքանիշի անվանումը, որը ավելի շքեղ և գրավիչ է դարձնում ակնոցը: Քթի բարձիկները ֆիքսված են և ստեղծում են առավելագույն հարմարավետություն, քանի որ ակնոցի ծանրությունը չի ընկնում միայն բարձիկների վրա։
ՆՄԱՆԱՏԻՊ ԱՊՐԱՆՔՆԵՐ

















































