INVU | B1203C
Կոդ: 00-0027693



Դեմքի ձևը
Շվեյցարական INVU ապրանքանիշը հայտնի է պոլարիզացված արևային ոսպնյակների պատրաստման բարձրորակ նյութերի և նորարարական տեխնոլոգիաների համադրմամբ, որոնց արդյունքը նորաձև և որակյալ ակնոցներն են: Բրենդի կոնցեպտը հիմնված է այն սկզբունքի վրա, որ բարձրորակ ակնոցները պետք է մատչելի լինեն բոլորի համար: INVU B1203C արևային ակնոցն ունի navigator շրջանակի ձև (քառակուսի ձևից դեպի ուղղանկյունաձև) և կրկնակի կամրջակ։ Այն պատրաստված է բարձրորակ մետաղից և թերմոպլաստիկից, իսկ պոչիկների ծայրերի պլաստիկի շնորհիվ ակնոցը ավելի հարմարավետ է նստում ականջների հետևում։ Մոխրագույն երանգ ունեցող ոսպնյակները ստեղծված են նորարարական տեխնոլոգիայով և կպաշտպանեն Ձեր աչքերը արևի վտանգավոր ուլտրամանուշակագույն ճառագայթներից, իսկ ուլտրա պոլարիզացված լինելու շնորհիվ դրանք կպաշտպանեն Ձեր աչքերը տարբեր մակերեսներից արտացոլվող (ջուր, ձյուն և այլն) արևի ճառագայթներից։ Պոչիկների վրա նշված INVU ապրանքանիշի անվանումը ավելի շքեղ և գրավիչ է դարձնում ակնոցը: Բարակ, մետաղե հիմքով քթի փափուկ բարձիկները կարող են հարմարեցվել քթի ձևին և չափին՝ այդպիսով ապահովելով կրման ավելի բարձր հարմարավետություն:
ՆՄԱՆԱՏԻՊ ԱՊՐԱՆՔՆԵՐ

















































