GUCCI | GG 1311 001
Կոդ: 00-0033572



Դեմքի ձևը
Իտալական Gucci ապրանքանիշը 1921 թվականից մինչ օրս համարվում է աշխարհի առաջատար շքեղ ապրանքանիշերից մեկը։ Նորաձևության տան հարյուրամյա ժառանգությունը կրելով՝ Gucci ակնոցների հավաքածուները շարունակում են վերաիմաստավորել շքեղության և նորաձևության ընկալումները՝ միավորելով այնպիսի արժեքներ, ինչպիսիք են ստեղծագործական ոգին, իտալական բարձրորակությունն ու նորարարությունը։
GG 1311 001 արևային ակնոցն ունի pilot շրջանակի ձև՝ արցունքաձև ոսպնյակներով և կրկնակի կամրջակով։ Մուգ արծաթագույն, բարակ շրջանակը պատրաստված է բարձրորակ և թեթև մետաղից: Մոխրագույն ոսպնյակները ունեն 100% պաշտպանություն արևի վտանգավոր ուլտրամանուշակագույն ճառագայթներից։ Պոչիկների վրա նշված «GG» լոգոն ավելի շքեղ և գրավիչ է դարձնում ակնոցը։ Բարակ, մետաղե հիմքով քթի փափուկ բարձիկները կարող են հարմարեցվել քթի ձևին և չափին՝ այդպիսով ապահովելով կրման ավելի բարձր հարմարավետություն։
ՆՄԱՆԱՏԻՊ ԱՊՐԱՆՔՆԵՐ

















































