George Piralli | 2253C2
Կոդ: 00-0029400



Դեմքի ձևը
Վրացական George Piralli ապրանքանիշը 2006 թվականից ի վեր ներկայացնում է օպտիկական շրջանակների և արևային ակնոցների լայն տեսականի, որոնք համատեղում են բարձրորակությունը և բազմազանությունը՝ լինելով ունիվերսալ և մեծամասնության կողմից սիրելի:
2253C2 մոդելը ունի քառակուսաձև ոսպնյակներ և կրկնակի կամրջակ։ Շրջանակը պատրաստված է ամուր, երկարադիմացկուն մետաղից, իսկ պոչիկները պլաստիկից են ինչի շնորհիվ ակնոցը ավելի հարմարավետ է նստում ականջների հետևում։ Մոխրագույն ոսպնյակները ունեն 100% պաշտպանություն արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից։ Ակնոցը ունի պոչիկները և ոսպնյակի շրջանակը միացնող զսպանակավոր ամրացում, որը ապահովում է հավասարակշռություն՝ պաշտպանելով ակնոցը դեֆորմացումից։ Բարակ, մետաղե հիմքով քթի փափուկ բարձիկները կարող են հարմարեցվել քթի ձևին և չափին՝ այդպիսով ապահովելով կրման ավելի բարձր հարմարավետություն:
ՆՄԱՆԱՏԻՊ ԱՊՐԱՆՔՆԵՐ

















































