Գլխավոր/Արևային Ակնոցներ/EMPORIO ARMANI/Emporio Armani | EA 4152 5669/1W Clip-Ons

Emporio Armani | EA 4152 5669/1W Clip-Ons

Կոդ: 00-00040149

84,000 AMD
ԲրենդEMPORIO ARMANI
ՆյութՊլաստիկ
Շրջանակի գույնՄուգ կապույտ
Ակնոցի ոսպնյակի չափ52mm
Կամրջակի չափ21mm
Պոչիկի չափ145mm

Դեմքի ձևը

ՔառակուսիԱդամանդաձև

Երանգների և դիզայնի նրբագեղությունը բնորոշում են Emporio Armani ապրանքանիշի ակնոցների հավաքածուները: Բրենդի կողմից ներկայացված ակնոցները մշտապես եղել են եզակի՝ թե՛ դիզայնի, և թե՛ պատրաստման նյութերի ընտրության հարցում: Emporio Armani-ի EA 4152 5669/1W մոդելը ունի clip-on արևային ոսպնյակներով առանձին շրջանակներ, որոնք կպչում են օպտիկական ակնոցին՝ այդպիսով տալով հնարավորություն համատեղել և՛ օպտիկական ուժ ունեցող ակնոցը, և՛ արևային ակնոցը։ Այս ամբողջական և կլոր շրջանակով ակնոցը ունի փայլատ կապույտ և կարմիր գույն, իսկ պոչիկների վրա նշված է Emporio Armani բրենդի արծվի լոգոն, որը հաղորդում է լրացուցիչ գրավչություն և շքեղություն։ Clip-on շրջանակների ոսպնյակները հանդես են գալիս երկու գույներով՝ կարմիր և կապույտ և 100%-ով պաշտպանում են Ձեր աչքերը արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից։ Clip-on շրջանակներից մեկը փայլատ կարմիր երանգով է, իսկ մյուսը՝ փայլատ կապույտ, ինչը ավելի մեծ հնարավորություն է ստեղծում ակնոցը տարբեր հագուստների հետ համադրելու համար։ Շրջանակը պատրաստված է պրոպիոնատից՝ նեյլոնե հիմքով պլաստիկ, որն ամուր է, ճկուն, թեթև և հիպոալերգիկ: Քթի բարձիկները ֆիքսված են և ստեղծում են առավելագույն հարմարավետություն, քանի որ ակնոցի ծանրությունը չի ընկնում միայն բարձիկների վրա։

ՆՄԱՆԱՏԻՊ ԱՊՐԱՆՔՆԵՐ

Հեռախոսահամարը պատճենվեց
Emporio Armani | EA 4152 5669/1W Clip-Ons | Lumiere