Tom Ford | TF 5907-B 056
Կոդ: 00-0034415



Դեմքի ձևը
Իտալական Tom Ford ապրանքանիշի արևային և օպտիկական ակնոցները համադրում են վինտաժ և ժամանակակից ոճերը՝ վստահելով բարձրորակ նյութերի և նուրբ դետալների ընտրությունը աշխարհահռչակ Marcolin ընկերությանը։ Ակնոցները առանձնանում են պոչիկները և շրջանակը միացնող նրբագեղ, մետաղե «T» դետալի շնորհիվ։
TF 5907-B 056 մոդելը պատրաստված է ացետատից՝ թեթև և հիպոալերգիկ պլաստիկից: Ակնոցի ոսպնյակները ֆիլտրում են սմարթֆոններից, համակարգչի էկրաններից, հեռուստացույցներից և այլ թվային սարքավորումներից արձակված կապույտ լույսի վտանգավոր ճառագայթները՝ այդպիսով նվազեցնելով աչքերի հոգնածությունը, կարմրությունը և գլխացավը: Շագանակագույն, սև և թափանցիկ վարդագույն երանգների և պոչիկների վրա ոսկեգույնով նշված «T» նուրբ դետալի համադրությունը ակնոցին հաղորդում է գրավչություն և շքեղություն: Քթի բարձիկները ֆիքսված են և ստեղծում են առավելագույն հարմարավետություն, քանի որ ակնոցի ծանրությունը չի ընկնում միայն բարձիկների վրա։
ՆՄԱՆԱՏԻՊ ԱՊՐԱՆՔՆԵՐ



















































