Lookkino | 3813 W15
Կոդ: 00-0031637



Դեմքի ձևը
LOOK-made in Italia ընկերության Lookkino ապրանքանիշի 3813 W15 քառակուսաձև, ամբողջական շրջանակով մանկական օպտիկական ակնոցները ունեն էլեգանտ և դասական տեսք՝ սև և կանաչ երանգներով:
Ակնոցը ամբողջությամբ պատրաստված է հիպոալերգիկ և բարձրորակ նյութերից․ շրջանակի առջևի հատվածը պատրաստված է NIL™-ից (Natural Injection Light)՝ գերժամանակակից տեխնոպոլիմերից, որը չափազանց դիմացկուն է և աներևակայելի թեթև: Պոչիկների ծայրերը պատրաստված են EVO™-ից (EVOlution պոլիմեր), որը, ի տարբերություն NIL-ի, ռետինե փափկություն ունի, ուստի ապահովում է ավելի մեծ հարմարավետություն մշտապես ակնոց կրող և ակտիվ կենսակերպ ունեցող փոքր երեխաների համար։ Պոչիկների մյուս հատվածը պատրաստված է ամուր, դիմացկուն XINOX™-ից (բարձր տեխնոլոգիական բարակ պողպատից), որը 30%-ով ավելի ճկուն է, քան սովորական պողպատը:
ՆՄԱՆԱՏԻՊ ԱՊՐԱՆՔՆԵՐ
















































