INVU | B4226B
Կոդ: 00-0031838



Դեմքի ձևը
Շվեյցարական INVU ապրանքանիշը հայտնի է պոլարիզացված արևային ոսպնյակների պատրաստման բարձրորակ նյութերի և նորարարական տեխնոլոգիաների համադրմամբ, որոնց արդյունքը նորաձև և որակյալ ակնոցներն են: Բրենդի կոնցեպտը հիմնված է այն սկզբունքի վրա, որ բարձրորակ ակնոցները պետք է մատչելի լինեն բոլորի համար:
INVU B4226B ամբողջական, քառակուսաձև շրջանակով օպտիկական ակնոցը աչքի է ընկնում թափանցիկ մոխրագույն երանգով։ Այն պատրաստված է էկոլոգիապես մաքուր պլաստիկից՝ ացետատից, որը հիպոալերգիկ է, թեթև և դիմացկուն։ Մետաղե պոչիկների ծայրերը նույնպես պատրաստված են ացետատից և ավելի լայն են, ինչի շնորհիվ ակնոցը ավելի հարմարավետ է նստում ականջների հետևում։ Ակնոցը ունի պոչիկները և ոսպնյակի շրջանակը միացնող զսպանակավոր ամրացում, որը ապահովում է հավասարակշռություն՝ պաշտպանելով ակնոցը դեֆորմացումից։ Քթի բարձիկները ֆիքսված են և ստեղծում են առավելագույն հարմարավետություն, քանի որ ակնոցի ծանրությունը չի ընկնում միայն բարձիկների վրա։
ՆՄԱՆԱՏԻՊ ԱՊՐԱՆՔՆԵՐ




















































