Emporio Armani | EA 1126 3268
Կոդ: 00-0031656



Դեմքի ձևը
Երանգների և դիզայնի նրբագեղությունը բնորոշում են Emporio Armani-ի ակնոցների հավաքածուները: Emporio Armani-ի ակնոցի շրջանակները միշտ եղել են եզակի՝ թե՛ դիզայնի (բոլոր մասերը պատրաստվում են Իտալիայում՝ պրոֆեսիոնալ վարպետների կողմից), և թե՛ պատրաստման նյութերի ընտրության հարցում: Emporio Armani ապրանքանիշի EA 1126 3268 մոդելի ամբողջական շրջանակով ակնոցը պատրաստված է ամուր, դիմացկուն մետաղից և պլաստիկից: Կլոր շրջանակի ձևի, վարդագույն երանգ ունեցող ոսկեգույն շրջանակի և բարակ պոչիկների համադրությունը ավելի է ընդգծում կանացի հմայքը և նրբագեղությունը։ Պոչիկները ունեն պլաստիկե ծայրեր, որոնք ավելի լայն են, ինչի շնորհիվ ակնոցը ավելի հարմարավետ է նստում ականջների հետևում։ Ապրանքանիշի հայտնի արծվի լոգոն, օվալաձև ոսկեգույն շրջանակների մեջտեղում լինելով, միավորում է պոչիկների երկու մասերը․ այս նուրբ դետալը ակնոցին հաղորդում է լրացուցիչ գրավչություն և շքեղություն։ Բարակ, մետաղե հիմքով քթի փափուկ բարձիկները կարող են հարմարեցվել քթի ձևին և չափին՝ այդպիսով ապահովելով կրման ավելի բարձր հարմարավետություն:
ՆՄԱՆԱՏԻՊ ԱՊՐԱՆՔՆԵՐ



















































